Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Տաքսիստները բողոքել են անհավասար պայմաններից

Տաքսիստները բողոքել են անհավասար պայմաններից
09.07.2014 | 18:53

Տաքսիստներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ դաշտում գործող անհավասար պայմանների: Նրանք նշել են, որ ոչ բոլորն են ենթարկվում օրենքի պահանջներին և թացուչորը խառնվել է: «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` կան ձեռնարկություններ, որոնք օրենքով նախատեսված վճարները կատարում են, բայց կան նաև մարդիկ, ովքեր շրջանցում են այդ ամենը, որը անհավասարություն է ստեղծում նույն դաշտում տարբեր շահագործողների միջև: Պողոսյանը նաև ասել է, թե ԱԺ-ն դաշտը կարգավորող օրինագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է, սակայն այն երեք բաց կետ ունի՝ տարբերանշանի, տեխզննման և բուժզննման մասով: Ըստ օրինագծի` այս պահանջները հանվելու են:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ